ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հավանականությունը մեծ է

Հավանականությունը մեծ է
04.02.2017 | 12:52

Ընկերների հետ կիսվելով՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան ասել է, որ այս ամառ ամենայն հավանականությամբ կտեղափոխվի «Չելսի»: Բրիտանական The Telegraph-ի հաղորդմամբ «ազնվականների» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն նրան դիտարկում է Դիեգո Կոստայի տեղում, եթե վերջինս Չինաստան տեղափոխվելու ցանկություն հայտնի, ինչն ամենայն հավանականությամբ բացառված չէ:

Հիշեցնենք՝ ըստ էության վերջերս էր, որ «արքայականը» «Յուվենտուսից» գնեց Մորատային ու նրան դիտարկում էր որպես Քրիշտիանու Ռոնալդուի հնարավոր փոխարինողի /երիտասարդ ֆուտբոլիստը վարձավճարով էր տրվել «ծեր սինյորային»՝ պայմանով, որ վաճառքի դեպքում գնման առաջնայնությունն իրենն է լինելու, ինչն էլ փաստորեն արեց/: Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստին, ով ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 14 խաղի՝ դառնալով վեց գոլի ու երկու գոլային փոխանցման հեղինակ, գնահատում է հիսուն միլիոն եվրո:


Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1665

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ